Անջելինա Ջոլին պատրաստվում է Միացյալ Նահանգների նախագահ դառնալ


00:00 , 16 ապրիլ, 2019

ՄԱԿ-ում բարի կամքի դեսպան դերասանուհի Անջելինա Ջոլին կրկին ակնարկել է, որ չի բացառում ապագայում ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը:

Քաղաքականություն մուտք գործելու մասին հարցին նա խորհրդավոր կերպով պատասխանեց. «Երբեք մի ասեք երբեք»: Բայց հիմա ես կցանկանայի տեսնել այլ մարդկանց երկրի կառավարման ապարատում»: Ջոլին կոչ արեց կառավարությանը վերանայել այն օրենքները, որոնք խախտում են որոշ քաղաքացիների, այդ թվում՝ հակամարտության գոտիներում փախստականների և կանանց իրավունքները:

«Ես փորձում եմ պաշտպանել այն, ինչին հավատում եմ,- ասաց նա:- Եթե նայեք ձեր շուրջը, կտեսնեք, որ շատ կանանց ու աղջիկների համար առաջընթաց չկա, նրանց իրավունքները չեն պաշտպանվում: Այսպիսով՝ մենք նպաստում ենք պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ զանգվածային բռնաբարության և սեռական ու գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրության համար մշտական միջազգային մարմնի ստեղծմանը»:

Սա երկրորդ անգամ է, որ դերասանուհին ակնարկում է քաղաքականություն մտնելու իր նպատակների մասին: 2018 թ. դեկտեմբերին նա ասել է BBC-ին, որ մտածում է այդ մասին: «Անկեղծ ասած, եթե 20 տարի առաջ հարցնեիք, կծիծաղեի։ Չգիտեմ՝ ինչպիսի քաղաքական գործիչ կլինեմ, բայց ես բաց եմ առաջարկների համար և պատրաստ եմ դժվարություններին»,- ասաց Ջոլին: