Արքայադուստր Դիանան կեղծել է աստիճաններից իր վայր ընկնելը հանուն PR-ի. Sun


23:00 , 15 ապրիլ, 2019

Արքայադուստր Դիանայի նախկին պալատական Փոլ Բարելը հայտարարել է, որ 1981 թվականին նա, հղի լինելով արքայազն Ուիլյամով, կեղծել է աստիճաններից իր վայր ընկնելը: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Պալատականի խոսքով՝ Դիանան ուշադրության կարիք ուներ:

Նա պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սանդրինգեմ կալվածքում, երբ Դիանան հղիության չորրորդ ամսում էր: Նա լսել է ուժեղ աղմուկ և գտել է աստիճանների մոտ պառկած արքայադստերը:

Պալատականը նշել է, որ Դիանան շատ զգույշ էր, որպեսզի ոչինչ չպատահեր իր և երեխայի հետ և չէր կարող վնաս պատճառել նաև Ուիլյամին, սակայն շատ միայնակ էր և ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր վրա, որպեսզի իր ամուսին արքայազն Չարլզը լսեր իրեն: