Ցուկերբերգին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից


22:00 , 15 ապրիլ, 2019

Facebook-ի բաժնետերերը կրկին փորձում են ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին հեռացնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին հաղորդում է TASS-ը: Նշվում է, որ այդ առաջարկը տեղ է գտել ծանուցման մեջ, որն ուղարկվել է ԱՄՆ բորսաների և արժեթղթերի դաշնային հանձնաժողովին:

«Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախագահում է խորհրդում (տնօրենների) 2012 թվականից: Երկրորդ դասի բաժնետոմսերին տիրանալու իրավունքը նրան վերապահում է քվեարկող բաժնետոմսերի մոտ 60 տոկոսը՝ նույնիսկ մեկ անկախ տնօրենի առկայության դեպքում խորհրդին թողնելով սահմանափակ հնարավորություն Ցուկերբերգի իշխող լիազորությունները վերահսկելու»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերության կարծիքով՝ այդ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկավարությունը և նրա կառավարման նկատմամբ հսկողությունը: