Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը


18:24 , 15 ապրիլ, 2019

Լավ լուր Հունգարիայից

Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը: Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ:

Հունգարիայի նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է մարտի 26-ին:

Շնորհակալ եմ իմ հունգարացի գործընկերներին:

#CEPA #Republicans #Armenia_EU