Աշխարհի տարբեր երկրների հայ նախագահները


21:00 , 15 ապրիլ, 2019

Հայերն աշխարհին շատ հայտնի մարդիկ են տվել, որոնց թվում են ոչ միայն արտիստներ, մարզիկներ, գիտնականներ ու արվեստագետներ, այլև քաղաքական գործիչներ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի երկրների հայ նախագահներին:

Կամիլ Շամուն

Կամիլ Շամունը, ով վեց տարի շարունակ՝ 1952-1958 թթ., ղեկավարել է Լիբանանը, ծնվել է 1900 թ. ապրիլի 3-ին Դեյր Էլ-Կամարե քաղաքում՝ հայ մարոնիտների ընտանիքում:

1934 թ. առաջին անգամ ընտրվել է որպես լիբանանյան խորհրդարանի պատգամավոր: Պայքարել է երկրի անկախության համար: Նրան ձերբակալել են, սակայն նոյեմբերի 22-ին զանգվածային ցույցերի արդյունքում բոլոր ձերբակալվածներն ազատության մեջ հայտնվեցին: Այդ օրը Լիբանանում նշում են որպես պետության անկախության օր:

Մինչ 1951 թ. Կամիլ Շամունը զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Լիբանանի դեսպանի պաշտոնը, իսկ 1952-ին ընտրվեց երկրի նախագահ: Սակայն նախագահի պաշտոնում քրիստոնյայի հայտնվելը բարկություն առաջացրեց իսլամիստների շրջանում, և 1958 թ. նրանք փորձ կատարեցին պաշտոնանկ անելու Շամունին: Դիվանագիտական բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, և Շամունը թողեց պաշտոնը այն ժամանակ, երբ լրացավ լիազորությունների ժամկետը:

Ամին Ալ-Հաֆեզ

Ամին Ալ-Հաֆեզը 1963-1966 թթ. Սիրիայի նախագահն էր: Նա ծնվել է 1921 թ. Հալեպում: Քրիստոնյա Ալ-Հաֆեզին չէին սիրում և ընդունում սիրիացի ազգայնականները, այդ իսկ պատճառով նա 1966 թ. ստիպված եղավ լքել երկիրը: Սիրիա նա վերադարձավ այն բանից հետո, երբ պետությունում իշխանությունն անցավ ալավիների ձեռքը:

Կառլոս Մենեմ

1989-1999 թթ. Արգենտինայի նախագահը ծագումով հայ Կառլոս Մենեմն էր: Նա ծնվել է 1930 թ. ընտանիքում, որն ապրել էր Մեծ եղեռնը: Կառլոսի ծնողներն Արգենտինա էին հասել Սիրիայից: Հայրը քրիստոնյա էր, իսկ մայրը ալավիների ցեղին էր պատկանում: Կառլոսին դաստիարակել էին մահմեդական ավանդույթների համաձայն, սակայն մկրտել էին կաթոլիկ եկեղեցում:

Քաղաքականության ոլորտ Մենեմը մտել է 1958 թ.: 1989-ին նրան ընտրեցին Արգենտինայի նախագահ: Կառլոս Մենեմն Արգետինայի միակ նախագահն էր, որը երկիրը կառավարել է երկու անգամ անընդմեջ: Տնտեսության ոլորտում մեծ հաջողությունների հասնելու համար նրան անվանում էին «հրաշագործ»:

Իլյաս Սարգիս

Իլյաս Սարգիսը Լիբանանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է վեց տարի՝ 1976-1982 թթ.: Իլյասը ծնվել է հայկական ընտանիքում: Լիբանանի նախագահ նա դարձել է քաղաքացիական պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում: Սարգիսը սերտ կապերի մեջ էր Դաշնակցության անդամների հետ, ընկերություն էր հաստատել կուսակցության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Հակոբ Բագրատունու հետ: Մինչև նախագահի պաշտոնին անցնելը Սարգիսն առաջնորդում էր Բեյրութի քաղաքապետարանը:

Էմիլ Ջամիլ Լահուդ

Էմիլ Ջամիլ Լահուդը Լիբանանը ղեկավարել է 1998-2007 թթ.: Նա ծնվել է լիբանանյան Բաբդաթ քաղաքում՝ հայ մարոնիտների ընտանիքում: Նրան մեծացրել ու դաստիարակել են հայկական ավանդույթների համաձայն, և այդ հարցում մեծ դեր է ունեցել պապը՝ Մինասը: Էմիլն ավարտել է ռազմածովային քոլեջը, ապա եղել է Լիբանանի զինված ուժերի գլխավոր հրամանատար: 1998 թ.՝ 62 տարեկան հասակում, Լահուդը դարձել է Լիբանանի նախագահ:

Քաղաքացիական պատերազմի տարիներին Լահուդն ակտիվ աջակցություն է ցուցաբերել Լիբանանի հայ համայնքին: Հենց նա է կազմակերպել մահմեդականներից հայ բնակչության պաշտպանությունը: 1997 թ. նրա ուժերի շնորհիվ Լիբանանի խորհրդարանը բանաձև ընդունեց ապրիլի 24-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր ճանաչելու վերաբերյալ: