«Շերլոքի» աստղը՝ բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, 63-ամյա հեծանվորդին վրաերթի է ենթարկել Ուայթ կղզում, հաղորդում է The Sun-ը՝ վկայակոչելով տուժածի ընկերոջը:
Ինչպես նշվել է Քամբերբեթչը, իր կանաչ Lamborghini-ով ժամանակին չի նկատել տարեց տղամարդուն և վերջին պահին, փորձելով շրջանցել, կողային հայելիներից մեկով դիպել է նրան: Պարբերականի տվյալներով՝ հեծանվորդը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել:
Դերասանը չի հեռացել ՃՏՊ-ի վայրից. տուժողին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել է հիվանդանոց: Բացի այդ՝ նրանք հեռախոսահամարներ են փոխանակել և պայմանավորվել ոստիկանություն չդիմելու մասին, քանի որ դերասանն, իհարկե, խուսափել է միջադեպի հրապարակայնացումից:
Քամբերբեթչը տղամարդուն նաև 20 հազար ֆունտ ստեռլինգ փոխհատուցում կվճարի: Տուժողը համաձայնել է Բենեդիկտի պայմանների հետ: