Եգիպտոսում հնագետները բացել են 4400-ամյա դամբարանը. տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից (Video)


15:49 , 15 ապրիլ, 2019

Եգիպտոսում հնագետները բացել են 4400 տարվա պատմություն ունեցող դամբարանը, որը հայտնաբերել էին ապրիլի սկզբներին:

Ինչպես հաղորդում է Ruptly-ն, դամբարանը, որը գտնվում է Գիզա նահանգի Սաքարա գերեզմանատան տարածքում, պատկանել է հինգերորդ արքայատոհմի ազնվականներից մեկին: Դամբարանը կազմված է սրահներից և ենթասրահներից, որոնք զարդարված են գունագեղ պատկերներով և լավ պահպանված արձանագրություններով:

Հնագետներին հաջողվել է պարզել, թե ում են պատկանում դամբարանը նկարազարդողի մատնահետքերը: Դամբարանի բացման արարողությանը ներկա են գտնվել 52 եգիպտացի մասնագետներ և արտասահմանցի դեսպաններ: