Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը


13:35 , 15 ապրիլ, 2019

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից:

Մինչ այս հանդիպման մեկնարկը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված հանդիպումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից:

Ավելի վաղ՝ մարտի 29-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: