Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական


12:40 , 15 ապրիլ, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարգարիտ Ազարյանին օգնական նշանակելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է հրամանագրում:

Մարգարիտ Եսայանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

Ավելի վաղ նա զբաղեցնում էր Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանի ապրիլի 2-ի որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից: