#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել


10:57 , 15 ապրիլ, 2019

Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով ակցիայի մասնակիցների թիվը եղել է 32, որոնցից 9-ի նկատմամբ կիրառվել էր վարչական ձերբակալում:

Առավոտից ընթացող #SutNikol խաղաղ ակցիան իրականացվել է Հայաստանի 8 քաղաքներում, մասնավորապես` Երևանում, Գյումրիում, Ախուրյանում, Մարալիկում, Ամասիայում, Վանաձորում և Սիսիանում: