Սալվադոր Դալիի հայրենի տանը թանգարան կբացվի


03:49 , 15 ապրիլ, 2019

Տանը, որտեղ ծնվել և կյանքի առաջին տարիներն է անցկացրել սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին, նկարչի կյանքին նվիրված թանգարան կբացվի, հաղորդում է Euro Pulse-ը:

Ինչպես նշվում է, Իսպանիայի Ֆիգերաս քաղաքի քաղաքապետարանը սկսել է տան վերանորոգման աշխատանքները: Թանգարանը նախատեսվում է բացել 2021թ.-ի երկրորդ կեսին:

Հստակեցվում է, որ թանգարանի հիմնական թեման կլինեն նկարչի մանկությունն ու պատանեկությունը: Բացի այդ՝ թանգարանի այցելուները կարող են Դալիի հասուն կյանքի հետ կապված ցուցանմուշներ տեսնել:

Թանգարանը տեղակայված կլինի Մոնտուրիոլ փողոցի թիվ 20 հասցեում: Այս շենքը կառուցվել է 1898 թվականին: