Disney-ի ղեկավարը պատրաստվում է ընկերությունից հեռանալ 2021 թվականին


04:45 , 15 ապրիլ, 2019

Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ պաշտոնը կթողնի 2021 թվականին: Այդ մասին հայտնել է CNBC-ն:

«Իմ պարտավորագրի ժամկետը կլրանա 2021 թվականի վերջին, և ես ցանկանում եմ ասել, որ այս անգամ ամեն ինչ լուրջ է, բայց ես առաջ էլ էի այդպես ասում: Ես ղեկավար եմ հանդիսանում 2005 թվականի հոկտեմբերից, եւ 2021 թվականին կգա ժամանակը, երբ ես վերջապես կթողնեմ պաշտոնը»,- Այգերի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

Նշվում է, որ Այգերն արդեն երկու անգամ երկարացրել է ընկերության հետ պարտավորագիրը՝ նախ՝ 2018 թվականին, հետո՝ մինչեւ 2021 թվականը:
Այգերն արդեն ընկերությունում պատմել է իր որոշման մասին, եւ այժմ այնտեղ քննարկում են, թե ով կարող է դառնալ հնարավոր փոխարինողը, որպեսզի անցումը սահուն լինի:

The Walt Disney Company-ն հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերին Ուոլթեր եւ Ռո Դիսնեյ եղբայրների կողմից. ներկայումս այն Հոլիվուդի խոշորագույն ստուդիաներից մեկն է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Բերբանք քաղաքում, հաղորդել է Life-ը: