«Ֆանտաստիկ գազանները» կարող է խնդիրներ ունենան Ջոնի Դեփի շուրջ ծագած սկանդալի պատճառով


01:47 , 15 ապրիլ, 2019

Warner Bros. ընկերությունն իր մտահոգությունն է հայտնել «Ֆանտաստիկ գազաններում» Գրին դե Վալդին մարմնավորած Ջոնի Դեփի դեմ ներկայացված դատական հայցի կապակցությամբ: Միջադեպը կարող է վնասել Փոթերի ֆիլմերին:

Այս ամենի պատճառը դերասանի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հյորդի լարված հարաբերություններն են: Կինը պատմել է իրենց համատեղ կյանքի մանրամասների մասին, որտեղ, նրա խոսքերով, Դեփի կողմից շատ բռնություններ են եղել: Warner Bros.-ում մտավախություն ունեն, որ դատական բացահայտումները կարող են զգալի վնաս հասցնել դերասանի հեղինակությանը, հաղորդում է Express Gazeta-ն:

Հարի Փոթերի մասին «Ֆանտաստիկ գազանները» ֆրանշիզայի երրորդ մասի սցենարն արդեն պատրաստ է: Նկարահանումները նախատեսվում է սկսել աշնանը:

Որոշված է նաև ֆիլմի պրեմիերայի օրը: Այնուամենայնիվ, Ջոնի Դեփի անունը կհայտնվի տիտրերում, թե ոչ՝ դեռևս անորոշ է: