ԱՄԷ առաջին տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռնի սեպտեմբերի 25-ին


01:15 , 15 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

Միացյալ Արաբական Էմիրություններն իր առաջին տիեզերագնացին միջազգային տիեզերակայան կուղարկի սեպտեմբերի 25-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մուհամեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի՝ էմիրաթական տիեզերագնացների նախապատրաստման ծրագրի տնօրեն Սալեմ ալ-Մարին:

Տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռնի «Союз-МС 15» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից: