«Գրեմմի» հանձնող ակադեմիայի ղեկավար առաջին անգամ կին է ընտրվել


04:08 , 15 ապրիլ, 2019

RED ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Դեբորա Դուգանը «Գրեմմի» մրցանակներ հանձնող ԱՄՆ արվեստի և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիայի նոր նախագահ է նշանակվել:

Նա այս պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկն էր: Արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամները նրան առավելագույն ձայներ են տվել: Այժմ նրանք պետք է որոշեն Դուգանի աշխատավարձի չափը, ապա պաշտոնապես հայտարարեն ղեկավարության փոփոխության մասին:

Դուգանի նշանակումը պատմական պահ կլինի ակադեմիայի համար: Իր կարիերան նա սկսել է որպես մասնավոր ընկերությունների միաձուլման գծով իրավաբան, այնուհետև եղել է Disney-ի տպագրության և գովազդի բաժնի ղեկավարը, իսկ 2001-ին զբաղեցրել է RED-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որը ստեղծել է U2 ռոք խմբի ղեկավար Բոնոն՝ ՄԻԱՎ-ի տարածման դեմ պայքարելու համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը: