Face ID-ն կսքանավորի աչքի ցանցաթաղանթը


05:06 , 15 ապրիլ, 2019

Համացանցում հայտնվել է Apple-ի պատենտային փաստաթուղթը, որում նկարագրված է Mac համակարգիչների վրա Face ID դեմքերը ճանաչելու կատարելագործված տեխնոլոգիան, հաղորդում է Ferra-ն:

Այժմ կօգնի ճանաչել դեմքերը նաեւ աչքի ցանցաթաղանթի սքանավորումը: Այդ մեթոդը միաժամանակ բարձրացնում է անվտանգությունն ու ճշգրտությունը: Օրինակ՝ ցանցաթաղանթի սքանավորումը կօգնի տարբերել երկվորյակներին: Եւ ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիային խաբելն ավելի կբարդանա:

Բացի այդ՝ պատենտում նկարագրված է Touch Bar սենսորային պանելը, որն ինտեգրված է Magic Keyboard ստեղնաշարում: Ստեղնաշարի վրա այն տեղադրված է վերեւում՝ ֆունկցիոնալ կոճակների առաջին շարքի փոխարեն: Հիշեցնենք, որ Touch Bar-ը սենսորային պանել է, որն առաջին անգամ ի հայտ էր եկել MacBook Pro նոթբուքերի վրա 2016 թվականին: Դրա վրա կարելի է տեղադրել պատուհաններ ծրագրերն արագ մուտք գործելու համար:

Դեռեւս հայտնի չէ՝ երբ կիրագործվի պատենտային տեխնոլոգիան: