Պայքարեք գրիպի և մրսածության դեմ 3 հզոր թեյերի միջոցով


02:10 , 15 ապրիլ, 2019

Տարվա սառը եղանակին ամենահեշտն է մրսածություն կամ հարբուխ ձեռք բերելը: Ոմանց բավական է ոտքերը թրջել, ու գրիպը սպասեցնել չի տա: Քթի փակվածությունը, կոկորդի քորը, տաքությունը բոլորին ծանոթ նախանշաններ են:

Ձեզ ենք ներկայացնում երեք հզոր ըմպելիքներ, որոնք կօգնեն բացել շնչառությունն ու պայքարել հազի դեմ:

Թեյ «արևի շող»

Դարչինն ու կոճապղպեղը հայտնի են իրենց բուժիչ և հակավիրուսային հատկություններով: Կիտրոնի հյութն ու խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պակասը, որն այդքան անհրաժեշտ է մրսածության ժամանակ: Թեյը  գործի է գցում օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, որոնք սկսում են պայքարել սկսվող հիվանդության դեմ:

Բաղադրություն

Ջուրը եռացրեք: Կոճապղպեղը քերեք: Բաժակի մեջ լցրեք քրքումը, դարչինն ու մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութ և խնձորի քացախ: Ամբողջի վրա տաք ջուր լցրեք, բայց ոչ եռման:

Թեյ «ռեակտիվ»

Այուրվերդյան բժշկությունում քրքումը խորհուրդ է տրվում օգտագործել շնչառական հիվանդությունները բուժելու համար: Այս համեմունքը մաքրում է թոքերը խորխից, ախտահանում է բերանի խոռոչն ու կոկորդը: Անանուխը հանգստացնում է հազը և թեթևացնում է շնչառությունը: Կայենյան պղպեղը տաքացնող ազդեցություն է թողնում:

Բաղադրություն

Կիտրոնի հյութը քամեք, քերեք կոճապղպեղը: Բոլոր բաղադրիչները խառնեք բաժակի մեջ և ավելացրեք տաք ջուրը:

Թեյ «տաք Բենտինո»

Անանասն ունի հակաբորբոքային հատկանիշներ և խթանում է շնչառական ուղիներից խորխի դուրսբերումը: Մեղրը դարեր շարունակ օգտագործվել է որպես հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ միջոց:

Բաղադրություն

Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ, տաքացրեք ըմպելիքն այնքան, որ հարմար լինի խմելուն: