Google հանել է Pixel 2-ը վաճառքից


23:10 , 14 ապրիլ, 2019

Google-ը վաճառքից հանել է իր ֆլագմենային երկրորդ սերնդի սմարթֆոնը, քանի որ ժամանակը  Pixel 3-ինը և Pixel 3 XL-ինն է:

Շատ օգտատերեր մինչև այժմ նախընտրում են Pixel 2-ը՝ հիմնականում հասանելիության համար:

Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնները ներկայացվեցին 2017 թվականի հոկտեմբերի 4-ին և մի քանի օրվա ընթացքում դարձան ամսվա լավագույն սմարթֆոններից: Այս սմարթֆոնները շատ նման են առաջին սերնդին՝ 5-դյույմանոց դիսփլեյ, ապակյա ներդիրով կորպուս,  մատնահետքի սկաներ: Իր նախորդ տարբերակից Pixel 2-ն առանձնանում է միայն որոշ դետալներով: Նոր սմարթֆոնում առկա են գունային նոր ֆոներ: Pixel 2-ը չունի աչքի ընկնող առանձնահատկություններ: Սմարթֆոնի վրա անգամ չկա կրկնակի տեսախցիկ: Սակայն նոր սմարթֆոնի տեսախցիկը լավագույնն է: DxOMark-ի վարկածով՝ այն ստացել է 98 միավոր: iPhone 8 Plus Galaxy Note 8 սմարթֆոններն ունեն 94 միավոր:

Բնութագրիչներ

Համաձայն լուրերի՝ Google-ը  Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոններից բացի, կներկայացնի Pixel-ի նոր շարք: Խոսքը Pixel 3a և 3a XL թանկարժեք մոդելների մասին է: Այս մասին հաղորդում է AndroidCommunity ռեսուրսը: