«Լոռու մարզպետը կրկին ինքն իրեն պարգևատրել է մոտ կես միլիոն դրամով». Սմբատ Խանվելյան


17:17 , 14 ապրիլ, 2019

Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։

Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից: