Հարսանեկան սանրվածքներ. մարգարիտն ու թարմ ծաղիկները գլխավոր միտումներն են (Photo)


13:23 , 14 ապրիլ, 2019

Հարսանեկան արարողության ժամանակ կարևոր են բոլոր դետալները՝ երեկույթի ճաշացանկը, ընտրված երաժշտությունը, ամուսնացող զույգի հագուստը: ELLE-ն իր անդրադարձում կարևորում է նաև հարսնացուի սանրվածքը: Կարող է թվալ, որ բազմաթիվ գործողություններից սանրվածքն իր կարևորությամբ վերջին հորիզոնականներում է, բայց իդեալական լուսանկարներ ստանալու համար այն գլխավոր գործառույթներից մեկն է կատարում: Ըստ աղբյուրի՝ այս տարի ամենաթրենդային սանրվածքները շատ ժամանակ չեն խլի հարսնացուներից: Մարգարտյա մազակալներով և բնական ծաղիկներով վարսերը հարդարելը շատ հեշտ է, ինչն էլ ցուցադրում են ստորև ներկայացված լուսանկարները: