00:40 , 19 հունիս, 2013
Род проходит и род приходит, а земля пребывает во веки. (Книга Екклезиаста (Еккл. I, 4-11))
«Հայաստանցի սահմանախախտների ընտանիքը «լռվել-մնացել է» Ադրբեջանում». կարդում ես հետևյալ վերնագրով տեղեկատվությունը և փշաքաղվում: Փշաքաղվում ես, որովհետև հասկանում ես, որ մեր տղաները նաև այսպիսի անասունների համար էլ են իրենց կյանքը զոհել: Զոհել են իրենց կյանքը, որպեսզի մենք մեր գլուխները բարձր պահենք, զոհել են իրենց կյանքը, որպեսզի մենք հպարտ դիրքով հանդես գանք ամբողջ աշխարհի առջև: Իսկ մի քանի վիժվածք իրենց նողկալի արարքով ստվեր են գցում մեր անաչառ անվան վրա:
Եվ այսպես, հիշեցում այսօրվա լրահոսից. Հայաստանցի սահմանախախտների ընտանիքը, ամենայն հավանականությամբ, երկար «կմնա» Ադրբեջանում: Հիշեցնենք, որ խոսքը Գևորգյանների ընտանիքի մասին է, ովքեր 2010թ. հունվարին փախել էին Ադրբեջան: Ընտանիքի հայր Եղիշե Գևորգյանը կասկածվում էր սպանությանը հանցակից լինելու մեջ և փախուստի միջոցով փորձել է խուսափել արդարադատությունից: Ավելի վաղ տարածված հայտարարություններում նշվում էր, որ ընտանիքը ժամանակավորապես բնակվում էր զորամասում: Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը սահմանը հատել է 2010թ. հունվարի 10-ին: Հաշվի առնելով ավտոմեքենայում երեխաների առկայությունը` հայկական կողմից կրակ չի բացվել: Ադրբեջանական կողմը ավտոմեքենայի ուղղությամբ կրակ է բացել:
Հարգելի ընթերցող, կան սրիկաներ, որոնց հանցավոր արարքները ժամանակի ընթացքում մեղմանում են, քանզի ժամանակը մոռացության է մատնում գրեթե ամեն ինչ: Բայց այս սողունները այնպիսի ստորության են գնացել, որ նույնիսկ դարերը ի զորու չեն մեղմացնել նրանց հանցանքը: Մենք այսպիսի դեպքերի համար պետք է հատուկ հայեցակարգ մշակենք, համաձայն որի այս կամ նմանատիպ նողկանքների անունները հետևողականորեն պախարակվեն սերնդից սերունդ: Մեր զավակները նրանց օրինակի վրա պետք է հասկանան, որ կան սահմաններ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի հատել, խոսքս թշնամու մոտ ծնկաչոք գնալու մասին է:
Հ.Գ. Սա այն դեպքերից է, երբ հանգիստ կարող ենք ասել՝ այս վիժվածքները թուրքերից վերան են…