Oֆշո’ր, օֆշո’ր մինչև վերջ…


00:29 , 19 հունիս, 2013

Օֆշորային շահարկումներ, օֆշորային «սկանդալ», օֆշորային հեքիաթներ, օֆշորային միրաժներ… Մի խոսքով օֆշո’ր, օֆշո’ր մինչև վերջ…
Կրկին համացանցը, սոցիալական կայքերը, մյուս լրատվամիջոցները օձախառն, անժելախառն, քիմախառն, լիսկայախառն, ատկատախառն եռում են, «բլթբլթում», վարչապետին «եռացնում» կուպրով լցրած կաթսայի մեջ…
Լավ, այ «լրագրողներ», «քաղաքական գործիչներ», «ինտելեկտուալներ», ձեզ ի՞նչ է իրոք թվում է, որ երկրի լավագույն տնտեսագետներից մեկը, տասը տարուց ավել երկրի բանկային համակարգը ղեկավարած, տնտեսական-պետական կառավարման ոլորտում թրծված անձը, երկրի վարչապետը այնքան միամի՞տ է, որ իր և Կճոյանի անունով, բացահայտ, ցուցադրական, ի տես համայն աշխարհի հայության օֆշորային գոտում կազմակերպություն գրանցեց... Ի՞նչ է, գրանցելու այլ գաղտնի ճանապարհներ, ձևեր, հնարավորություններ չկայի՞ն... Ի վերջո նախնադար չէ, ու երեխային էլ պարզ է, որ ներկայիս տեխնիկայի պայմաններում ամեն ինչ էլ կարելի է սարքել, կեղծել, ամեն ձևով վարկաբեկել…
Իսկ մերօրյա քաղաքական դիլետանտներին, քաղաքական շոումեններին և վարչապետին չհամակրողներին էլ հենց նման առիթ էր պետք: Եվ գնա՜ց… Օֆշո’ր, օֆշո’ր մինչև վերջ…
Բայց գուցե ժամանա՞կն է վերջ տալ այդ մանկական խաղերին:Եվ նաև այդ չարաբաստիկ ատկատների մասին…

Խորհրդարանում բացահայտ խոսվեց շինարարության և պետական գնումների ոլորտում կոպտագույն խախտումների, թալանի, ատկատի, բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացման վերաբերյալ: Որ այդպիսին կա, պարզից էլ պարզ է, ու ժամանակն է, որ կառավարությունը լուրջ միջոցներ ձեռնարկի: Ի՞նչ է, կառավարության համար դժվա՞ր է վերջնականապես մեկընդմիշտ վերջ տալ այս խոսակցություններին, հրապարակայնություն հաղորդել այս ամենին և հանրությանը վերջապես պարզ, մատչելի, հանգամանալից ցույց տալ, թե ի վերջո ինչ է կատարվել, ովքեր են գռփել, ովքեր են չարաշահել: Վերջապես կետ առ կետ հերքել այդ ամենը կամ մեղավորներին պատժել…
Պատժել միանշանակ, որովհետև այլևս այլ ելք չկա: Որովհետև անպատժելիությունը ամենաթողության է հասցնում ու «բեսպրեդելի»