Գիտնականները հայտնել են շաքարախտից ազատվելու միջոցը


22:15 , 13 ապրիլ, 2019

Կանադացի գիտնականներն ասել են, թե ինչպես կարելի է ազատվել շաքարախտից և վերականգնել ենթաստամոքսային գեղձի նորմալ գործառույթները, գրում է Daily Mail-ը։

Տորոնտոյի համալսարանի գիտնականները որպես շաքարախտի բուժման միջոց դիմռլ են քաղցած մնալուն։ 40-70-ամյա տղամարդկանց մասնակցությամբ գիտափորձերը ցույց են տվել, որ սննդից պարբերաբար հրաժարվելը շաքարախտի բուժման արդյունավետ միջոց է։

Գիտնականների խոսքով՝ կամավորները կարողացել են ոչ միայն ազատվել հիվանդության հետևանքներից, այլև քաշ գցել։