Ամերիկյան ընկերությունը տիեզերքի բույրով օծանելիք է թողարկել


18:20 , 13 ապրիլ, 2019

ԱՄՆ-ում Lookched Martin ընկերությունը Vector անվամբ մետաղական հիմքով օծանելիք է մշակել, գրում է Daily Mail-ը։

Դրա հեղինակ ռազմաարդյունաբերական ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այն համալրվում է մթնոլորտում անհետացող գոլորշու բույրով։

Բացի այդ՝ տիեզերքի բույր ունեցող օծանելիքը բուրում է հենց այնպես, ինչպես տիեզերքի բույրը նկարագրել է աստղագետ Թոնի Անտոնելին մոդուլային վայրէջքի հանդիպման ժամանակ։