Չեք տեսնո՞ւմ՝ քաղաքապետարանը կարևոր գործով է զբաղված՝ մետրոյի նոր կայարան է կառուցում, ի՞նչ եք շեղում ձեր կենցաղային խնդիրներով


16:47 , 13 ապրիլ, 2019

Բայց շատ անհամբեր մարդիկ եք։ Չեք տեսնո՞ւմ՝ քաղաքապետարանը կարևոր գործով է զբաղված՝ մետրոյի նոր կայարան է կառուցում։ Ի՞նչ եք շեղում ձեր կենցաղային խնդիրներով։

#ԹեԲաԶիբիլ։ Նոր մետրո՞ եք ուզում նոր Հայաստանում, ուրեմն՝ պիտի համակերպվեք, որ աղբը չեն տանի, կոյուղագիծը կվթարվի, չեն վերանորոգի, վերելակը կփչանա, տանիքը շարքից դուրս կգա, փողոցի ասֆալտը կքանդվի... Համբերեք էլի, նոր մետրոն կսարքեն, կանցնեն ձեր մանր-մունր խնդիրների լուծմանը։