1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի դավաճան ժառանգ Մարգար Եսայանը կրկին ակտիվացել է


15:41 , 13 ապրիլ, 2019

Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է: Վերջինս քննադատել է Իտալիայի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար: Թրքաբարո թափթփուկն Իտալիայի խորհրդարանականների որոշումը համարել է պոպուլիզմ և հայտարարել է, որ ինքը՝ որպես Թուրքիայում ապրող ազգությամբ հայ և Թուրքիայի քաղաքացի, դեմ է նման որոշումներին: Ժամանակին, երբ որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ես գուցեև ցենզուրայից դուրս, իր տեսակին խիստ բնորոշիչ բառ ասացի այս կենդանուն, իմ հարցը Թուրքիայի պատվիրակության կողմից հասցվեց մինչև Էթիկայի հանձնաժողով, որ ես անարգել եմ թուրքական պատվիրակության հայ անդամին: 

Հիմա մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ այն բառերը, որ ԵԽ դահլիճում ասել եմ Մարգար Եսայան թափթփուկին, և կոչ եմ անում Թուրքիայի հայ համայնքին անհապաղ և հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման կենդանիները իրավունք չունենան խոսելու Թուրքիայի հայ համայնքի անունից: 

Ի դեպ, հիշեցնեմ, որ Մարգար Եսայանը 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած և թուրք իշխանություններին հանձնած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայանի) ժառանգներից է: