«Ժամանակ». Գարեգին Բաղրամյանի նշանակումը ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակում է, որ հույս չի լինելու, որ գազի կամ էլէներգիայի սակագները կնվազեն


09:40 , 13 ապրիլ, 2019

«Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։


Բաղրամյանը նախկինում էլ է եղել ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայաի», ՀԷՑ-ի ու հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, և այս նշանակումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացները հույս անգամ չեն կարող ունենալ ունենալ, որ գազի կամ էլէկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»,-գրում է թերթը։