Աֆրիկայում զբոսաշրջիկը որոշել էր շոյել առյուծի գլուխը. այն, ինչ տեղի ունեցավ դրանից վայրկյաններ անց, ուղղակի սարսափելի է (Video)


09:41 , 13 ապրիլ, 2019

Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկը քիչ էր մնում, որ կորցներ ձեռքը՝ փորձելով շոյել առյուծին:

Ինչպես հաղորդում է Metro-ն, միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա քաղաքում, որտեղ 55-ամյա Փիթեր Նորտյեն և նրա կինը նշում էին իրենց համատեղ կյանքի 10-ամյակը:  

Ազգային պարկ այցելելով՝ տղամարդը խախտել է արգելոցի կանոնները․ ձեռքը ներս է մտցրել ցանկապատից առյուծներին շոյելու համար: Իսկ կինը նկարահանելիս է եղել, թե ինչ է տեղի ունենում:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը նախ շոյում առյուծներից մեկին, որին մոտենում է երկրորդը և անմիջապես կծում զբոսաշրջիկի ձեռքը:

Նշվում է, որ առյուծն ինքն է բաց թողել ձեռքը, որից հետո տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Ազգային պարկից հայտնել են, որ իրենց մոտ ոչ մի նման պատահար տեղի չի ունեցել վեց տարում: Աշխատակիցները նշել են, որ զբոսաշրջիկն ինքն է խախտել այցելության կանոնները: