Օրթորեքսիա․ ի՞նչ վնասներ է իր մեջ պարունակում առողջ սնունդը


08:09 , 13 ապրիլ, 2019

Առողջ սնվելու վրա չափից դուրս կենտրոնացվածությունը կոչվում է օրթորեքսիա։ Այս սննդային խանգարումը դեռևս չի մտնում հիվանդությունների դասակարգման պաշտոնական ցանկի մեջ։ Այնուամենայնիվ, շատ մասնագետներ լրջորեն անհանգստացած են այս երևույթով։

Օրթորեքսիայի առաջացման պատճառները թաքնված են սնվելու ժամանակակից թրենդների տակ։ Այդ թրենդներից են՝ մաքուր սնունդ ուտելու ձգտումը, շաքարից հրաժարվելը, գլյուտենը, լակտոզները, բուսակերությունը և այլն։ Սակայն այս կանոններին անընդհատ հետևել հնարավոր չէ, քանի որ գալիս է մի պահ, երբ բախվում ես իրականության հետ․ հնարավոր չէ միայն «մաքուր» սնունդով բավարարվել։

Օրթորեքսիայով տառապող մարդկանց համար ընկերների հետ ռեստորան այցելելը կարող է իսկական ողբերգություն դառնալ։ Սա վերաբերում է նաև այն բոլոր իրավիճակներին, երբ կարող է անհրաժեշտություն առաջանալ այնպիսի մթերք ուտելու, որոնք կարող են համարվել անառողջ սնունդ։

Հետաքրքիր է այն փաստը, որ օրթորեքսիան, ի տարբերություն բուլիմիայի կամ անորեքսիայի, ընդունված է հասարակության կողմից։ Ինչպե՞ս կարելի է քննադատել մի մարդու, ով ցանկանում է առողջ պահել իր օրգանիզմը։ Սակայն իրականում օրթորեքսիան նույնքան վտանգավոր է, որքան մնացած հիվանդությունները։

20 տարի առաջ բժիշկ Ստիվեն Բրատմանը, ով նաև «օրթորեքսիա» տերմինի հեղինակն է, ստեղծել է հատուկ հարցաշար, որը թույլ է տալիս բացահայտել այս շեղումը։ Այսպես՝ պատասխանեք հետևյալ հարցերին․

Անգամ մեկ հարցին դրական պատասխանելու դեպքում վստահորեն կարող ենք ասել, որ ձեզ մոտ առկա է օրթորեքսիա։