Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


23:00 , 12 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բուրգոսի քաղաքային խորհրդի «Թվիթեր»-ի էջում:

Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը»,- նշված է հաղորդագրությունում: