5 հնագույն շինություն, որոնք մինչ այսօր շարունակում են գործել


03:08 , 13 ապրիլ, 2019

Աշխարհում մի շարք հին շինություններ կան, որոնք հարյուրամյակներով ծառայում են մարդուն՝ չփոխելով իրենց նախնական ուղղվածությունը։ Օրինակ՝ Ճապոնիայում կա մի հյուրանոց, որն արդեն 1300 տարի է՝ գիշերակացի համար սենյակներ է տրամադրում։ Իսկ Ֆրանսիայում կա փոքրիկ քարե տնակ, որը կառուցվել է 13-րդ դարում, և այնտեղ մինչև հիմա մարդիկ են ապրում։

Թեյարան The Bridge Tea Rooms 

Այս շինությունը, որը կառուցվել է 1502 թվականին, թեյարան է։ Արդեն 4 անգամ Բրիտանական թեյի խորհուրդը այս վայրը ճանաչում է Մեծ Բրիտանիայի ամենալավ թեյարան։

Բանկ Monte dei Paschi di Siena

Monte dei Paschi di Siena-ն համարվում է աշխարհի ամենահին բանկը։ Հիմնադրվել է 1472 թվականին, Իտալիայի Սիենա քաղաք-պետության իշխանությունների կողմից։ 2014 թվականի դրությամբ բանկն ունի 2200 մասնաճուղ, որից 40-ը՝ արտասահմանում։ Բանկի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Palazzo Salimbeni-ում։ Շինությունը կառուցվել է գոթական ոճով։

Փաբ Ye Olde Trip to Jerusalem

Ենթադրվում է, որ այն Անգլիայի ամենահին փաբն է։ Հիմնադրվել է 1189 թվականին։ Տեղակայված է այն ժայռի ստորոտին, որի վրա գտնվում է Նոտինհեմյան ամրոցը։ Որոշ ժամանակ փաբում գործել է նաև հյուրանոց։

Բնակելի տուն Maison de Jeanne

Աշխարհի ամենահին բնակելի քարե տներից մեկը գտնվում է ֆրանսիական Ավերոն քաղաքում։ Այն կառուցվել է 13-րդ դարում, և այնտեղ միչև այսօր բնակիչներ կան։

Վարսավիրանոց Truefitt & Hill

Լոնդոնում է գտնվում Եվրոպայի ամենահին վարսավիրանոցը, որը շատ լավ պահպանվել է և գործում է մինչև այսօր։ Այն հիմնադրվել է 1805 թվականին՝ անգլիական պալատի լավագույն վարսահարդար Ուիլյամ Թրուֆիթի կողմից։ Նրա հաճախորդներից են եղել Բայրոնը, Ուայլդը, Չերչիլը, Հիչքոքը։ Թագավորական ընտանիքի անդամները նույնպես այցելում են այս վարսավիրանոց։