Բելառուսում թուրքմեն ուսանողներին կարգադրել են սափրել մորուքները և ջինսե տաբատներ չկրել


21:00 , 12 ապրիլ, 2019

Բելառուսում սովորող թուրքմեն ուսանողներին խորհուրդ են տվել սափրել մորուքը և ջինսե տաբատներ չկրել, հաղորդում է «Ազաթլըք» ռադիոկայանը։

Մի քանի ուսանողի խոսքով՝ թուրքմեն երիտասարդ տղաների և աղջիկների հետ հանդիպել է այդ երկրի դեսպանը։ Աղջիկներից նա պահանջել է ջինսե տաբատներ չկրել, իսկ տղաները պետք է սափրեն մորուքը։

Բացի այդ՝ դիվանագետը խորհուրդ է տվել չափից շատ կրոնականություն չցուցաբերել, քանի որ տեղի մզկիթ հաճախումներին հետևում է բելառուսական ԱԱԾ-ն։