Հարավային Կորեայում դատարանը աբորտների արգելքը հակասահամանադրական է ճանաչել


20:19 , 12 ապրիլ, 2019

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը 1953-ից գործող աբորտների արգելքը հակասահամանդրական է համարել, հաղորդում է Reuters-ը։

Դատարանը նաև հակասահմանադրական է համարել բժիշկների գործունեության քրեականացումը, որոնք կանանց իրենց իսկ համաձայնությամբ աբորտ են անում։

Սակայն դատարանն ընդգծել է, որ նշված օրենքը կշարունակի գործել առնվազն մինչև հաջորդ տարվա վերջ։

Օրենքը չեղարկելու վերջին փորձը Հարավային Կորեայում ձեռնարկվել է 2012-ին։