Արթիկ-Անուշավան միջմարզային ճանապարհն անանցանելի է. գյուղացիները սպառնում են ճանապարհ փակել


19:00 , 12 ապրիլ, 2019

Tsayg.am-ը գրում է.

Մասամբ՝ ասֆալտ, մասամբ հողածածկույթ. Արթիկը տարածաշրջանի 7 համայնք միմյանց միացնող ճանապարհն անանցանելի է: Վարորդներից հատուկ հմտություններ են պահանջվում փոսերը շրջանցելու համար: 
Արթիկ-Անուշավան միջմարզային ճանապարհը վերջին անգամ 2009 թվականին է ասֆալտապատվել: Սակայն աշխատանքների որակն ի սկզբանե համայնքի բնակիչներին չի գոհացրել: Ընդամենը ամիսներ անց ասֆալտը սկսել է քայքայվել: Այսօր էլ կատարված աշխատանքներից ոչինչ չի մնացել: