«Լիդիանի» հարցով որոշում են կայացրել ոստիկանական միջամտությամբ պայքարիստներից մաքրել տարածքն ու թույլ տալ բնականոն շահագործումը


17:50 , 12 ապրիլ, 2019

«Լիդիանի» հարցով որոշում են կայացրել ոստիկանական միջամտությամբ պայքարիստներից մաքրել տարածքն ու թույլ տալ բնականոն շահագործումը։ Ես չգիտեմ, թե ինչքան մուտք է լինելու Աննա Հակոբյանի հիմնադրամի կամ էլ Ճաճանչափայլի ու իրա թայֆի անձնական բյուջեի հաշվին «Լիդիանի» կողմից, բայց եթե սրանց թվում է, որ զուտ ակտիվիստների ու բնապահպանների վրայով էս թեման ջրեցին ու պրծան, ապա չարաչար սխալվում են։

Լինելու է դատաստան ու բնավ ոչ երկնային, որի ընթացքում պատասխան են տալու ԲՈԼՈՐ նրանք, ում գործունեության ու հանցավոր անգործության պատճառով «Լիդիանն» էսքան ամիս չէր աշխատում, ու պատասխան պետք է տան ինչպես իրենց ազատությամբ, այնպես էլ գույքով։ Թեկուզ մենակ էն չվճարված հարկերի համար, որոնք չվճարվեցին ամիսներ շարունակվող սաբոտաժի արդյունքում։