«Զորակոչն անցյալ կդառնա». Պուտինն ընդգծել է պրոֆեսիոնալ բանակի կարևորությունը


18:30 , 12 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակային զորակոչը վաղ, թե ուշ անցյալ կդառնա, հայտնում է tass.ru-ն:

«Զորակոչն աստիճանաբար անցյալ է գնում՝ թեկուզ դրա համար ժամանակ և համապատասխան ֆինանսավորում է անհրաժեշտ»,-ասել է Պուտինը «Էներգոմաշ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ ղեկավարը մանրամասնել է, որ ռազմատեխնիկայի, ինչպես նաև զորքերի առջև դրված առաջադրանքների բարդացման պատճառով պրոֆեսիոնալ բանակն ավելի պահանջված է դառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ