Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը ներողություն են խնդրում բոլոր գեյապաշտ, ադրբեջանամետ քայլարաստներից (Video)


15:47 , 12 ապրիլ, 2019

Հավանաբար շատերդ հիշում եք, որ անցած շաբաթ օրը Երևանի ավագանու «Իմ քայլը» պանծալի դաշինքի անդամ, խաղաղասիրության ջատագով, ԼԳԲՏ իրավունքների ռահվիրա, հայ-ադրբեջանական բարիդրացիականություն կերտող Գրիգոր Երիցյանը պահանջել էր, որ ես հրապարակայնորեն հերքեմ ու ներողություն խնդրեմ իրենից՝ 5-րդ ալիք / 5 TV-ի եթերում հնչեցրածս այն պնդման համար, որ ինքը՝ պատվելի Գրիգորը, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզի դպրոցներից մեկում։

Անսալով իմ լավ ընկեր Արթուր Դանիելյանի հորդորներին՝ այնուհանդերձ, ուզում եմ անել դա։ Թեև Գրիգոր Երիցյանն ու իր ղեկավարած կազմակերպությունը ՀՀ տարածքում տարբեր հարամություններ են արել, այդ թվում՝ «ԼԳԲՏ երիտասարդության հզորացման ծրագիր», ադրբեջանական կողմի հետ համատեղ ծրագրեր և այլն, բայց կոնկրետ Կոտայքի մարզի այդ դպրոցում Գրիգորն ու իր կազմակերպությունը ԼԳԲՏ քարոզ չեն արել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Տո ներողությունը ո՞րն ա, նաև շնորհակալություն եմ հայտնում, որ գոնե էդ դպրոցում որևէ պիղծ բան չի քարոզվել։

Ավելին՝ ներողություն եմ խնդրում բոլոր մյուս քայլարաստներից, բոլոր գեյ աշխատողներից, Սորոսի վաստակներից, ԱԺ-ում ելույթ ունեցող տրանսներից, իրանց ԱԺ բերող բարոյական տրանսներից, վերջին երկուսի համար դոշ տվող սուտի լավ տղերքից ու, իհարկե, էդ սաղին առաջին պլան բերող, հովանավորող ու պաշտպանող քաղաքական թիմից ու անձամբ ստի բարեխոս Նիկոլ Փաշինյանից։ Ներողություն, որ ձեր մասին վատ բաներ եմ մտածում, երբեմն ասում, երբեմն պատկերացնում։ Չեմ կարող խոստանալ, որ էդ վատ բաները էլ չեմ մտածի, ասի ու պատկերացնի, բայց ներողություն եմ խնդրում մինչ այս եղածի համար էլ, ավանսով էլ՝ լինելիքի համար էլ։

#SutNikol