Վրացի գիտնականները մտադիր են Մարսում գինի ստեղծել


14:30 , 12 ապրիլ, 2019

Panorama.am-ը գրում է․

Վրացի գիտնականներն ամերիկյան NASA գործակալության գործընկերների օգնությամբ մտադիր են դառնալ առաջինը, ում կհաջողվի Մարսում գինի ստեղծել։ Փորձագետները մշակում են համապատասխան տիեզերական ծրագիր, որը ստացել է IX Millennium անունը։ Այս մասին գրում է «МИР 24»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին։

Վրացի գիտնականներին ոգեշնչել է վերջերս Թբիլիսի ծայրամասում հայտնաբերած անոթ, որի մեջ եղել է 8 հազար տարվա գինի։ Փորձագետները մտածել են գինի պատրաստել Կարմիր մոլորակի մակերևույթին։

IX Millennium-ը նախատեսում է կազմակերպել գինու արտադրություն։ NASA-ում մեկնարկել է ծրագիրը, որի շրջանակում փորձագետները դիտարում են այլ մոլորակում «մարդու ներկայության» տարբեր գաղափարներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ