Անհատի անպատասխանատվություն և կոլեկտիվ պատասխանատվություն


11:06 , 12 ապրիլ, 2019

Եթե գնահատենք իշխանության ու հասարակության պարտավորությունների ու լիազորությունների հաշվեկշիռը, ապա կարող ենք ասել, որ գործում է հետևյալ բանաձևը. «Բոլորը մեկի համար, իսկ մեկը՝ ոչ մեկի»։ Դա նշանակում է, որ մեկը վերցրել է բոլոր լիազորությունները և ստանձնել զրո պատասխանատվություն։ Եվ հակառակը՝ հանրության վրա է դրված հիմնական պատասխանատվությունը։

Եթե տնտեսության մեջ վատ լինի, ապա դրա մեղավոր «էս գլխից» հռչակված է ոչխար պահելու և մոշ հավաքելու կոչին չարձագանքած հպարտ կամ ոչ այնքան հպարտ քաղաքացին, ինչպես նաև ՀԴՄ կտրոն չպահանջած սպառողը (ընդ որում՝ սպառողը կարող է պահանջել, բայց դա կապ չունի. ՀԴՄ-ն դառնալու է կանխատեսելի ձախողումն արդարացնելու միջոց)։

Նույնը Արցախի հարցում է։ Զրո պատասխանատվություն «ես արցախցի չեմ» թեմայով։

Մի խոսքով՝ գործ ունենք անհատի՝ պատասխանատվությունից փախչելու և նույն անհատի կողմից հանրությանը կոլեկտիվ պատասխանատվության մոդելի մեջ դնելու գործընթացի հետ։