Աստրախանում լեզգինկա պարող տղան պատահաբար հարվածել է 8-ամյա աղջկան. վերջինս վիրահատվել է (Video)


10:48 , 12 ապրիլ, 2019

Աստրախանում 8-ամյա աղջնակը լուրջ վնասվածքներ է ստացել, երբ միջոցառման ժամանակ նրան պատահաբար հարվածել է լեզգինկա պարող տղան:

Աղբյուրի հաղորդմամբ` ներկայումս տուժած երեխան հիվանդանոցում է: Աղջկան վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Իրավապահ մարմինները սկսել են միջադեպի հետաքննությունը, հարցաքննվում են միջոցառման մասնակիցները, ուսումնասիրվում են դեպքի բոլոր հանգամանքները: