Սան Ֆրանցիսկոյի աղբահավաքը պատմել է Մարկ Ցուկերբերգի աղբարկղի պարունակության մասին


10:28 , 12 ապրիլ, 2019

Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ջեյք Օրտան գումար է վաստակում` վաճառելով հարուստ հարևանների աղբամանների պարունակությունը:

Известия-ի հաղորդմամբ` նա պատմել է, որ իր եկամտի հիմնական աղբյուրներից մեկը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի աղբի կոնտեյներներն են:

«Ինձ զարմացնում է, թե մարդիկ ինչ են նետում աղբարկղ»,- ասել է նա: Նրա խոսքով` մի գիշեր նա աղբամանից գտել է ջինսեր, Nike սպորտային կոշիկներ և բամբակե բաճկոն»,- ասել է նա:

Օրտան նշել է, որ ամենադժվարը վաճառվում են մանկական խաղալիքները, քանի որ ծնողները չեն ուզում աղբից դուրս եկած խաղալիք գնել: Ըստ նրա` կանայք նույնպես հեշտ ընտրություն չեն կատարում, իսկ տղամարդիկ սիրով գնում են ջինսերը 5-10 դոլարով:

Նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյում աղբ հավաքելն արգելված է օրենքով, փողոցի աղբամանների պարունակությունը համարվում է այն ընկերության սեփականությունը, որը տանում է աղբը: Այնուամենայնիվ, այդ արգելքին բոլորը չէ, որ հետևում են: