Ամենևին հաջող մուտք չէր այդ հարթակում առաջին անգամ նման կարգավիճակով հանդես եկող մարդու համար


09:50 , 12 ապրիլ, 2019

Չգիտեմ, թե ով էր խորհուրդ տվել վարչապետին ելույթը սկսել իր քայլարշավի ծավալուն նախաբանով, բայց ասեմ, որ հեչ հաջող մուտք չէր այդ հարթակում առաջին անգամ նման կարգավիճակով հանդես եկող մարդու համար:

ԵԽԽՎ-ում վարչապետը մեկումեջ ներկայացնում էր ոչ թե Հայաստանը, այլ զուտ իշխանությունը: Իհարկե, պետք էր կարճ ցույց տալ, որ ՀՀ-ում շրջադարձային փոփոխություններ են եղել, սակայն դա միայն նրա համար, որպեսզի այդ համատեքստում իր ելույթը կարևորվեր որպես ծրագրային:

Չեմ ուզում ասել, որ ելույթը վատն էր կամ շատ վատը, բայց սպասելիքներն ու այդ ամբիոնը լրիվ այլ բան էին ենթադրում: