«Հրապարակ». Իշխանությունը ծանր է տարել տրանսգենդերի մասին ԵՄ դեսպանների հայտարարությունը


09:50 , 12 ապրիլ, 2019

«Իշխանությունը ծանր է տարել տրանսգենդերի մասին ԵՄ դեսպանների հայտարարությունը, և որոշվել է, որ ԱԳՆ խոսնակը պատասխանի․ «Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ»։

Փորձեցին նաև ցույց տալ, թե աղմուկը բարձրացրել է ԲՀԿ-ն, նրանք են ատելության մթնոլորտ ձևավորում փոքրամասնությունների հանդեպ, իսկ իրենք համարում են, որ «տրանսգենդերն էլ մարդ է», բայց ԱԳՆ հայտարարությունն անհետևանք չանցավ՝ եվրոպացիները գրանտ ստացող ՀԿ-ներով «խոր մտահոգություն» հայտնեցին և կոչ արեցին կառավարությանը «վերանայել իր դիրքորոշումը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: