Ճապոնիայում առանց մուտքի և ելքի երկաթուղային կայարան է բացվել. Daily Mail


05:49 , 12 ապրիլ, 2019

Ճապոնիայի հարավում բացվել է երկաթուղային կայարան, որը գործում է բացառապես որպես դիտահրապարակ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Կայարանը գտնվում է կամրջի վրա եւ կոչվում է Seiryu-Miharashi։ Այն ո՛չ մուտք ունի, ոչ էլ ելք: Այնտեղ կա ոչ մեծ կառամատույց, որտեղ կարող են հայտնվել սոսկ վագոններից դուրս եկած ուղեւորները:

Այդ տեղից ճանապարհորդները կարող են հիանալ Նիշիկի գետի եւ շրջակա անտառի գեղատեսիլ պատկերով, լուսանկարներ անել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: