Կազմվել է Եվրոպայի` զբոսաշրջիկներին հիասթափեցրած քաղաքների վարկանիշը


07:48 , 12 ապրիլ, 2019

Հյուրանոցների եւ ավիատոմսերի որոնման Skyscanner առցանց ծառայությունը կազմել զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը ստացել է «Լենտա.ռու»-ն:

Առաջին տեղում հայտնվել է Փարիզը: Հարցման մասնակիցների 29 տոկոսը խոստովանել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը չի արդարացրել իրենց սպասումները: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բեռլինը, որը հուսախաբ է արել հարցվածների 15 տոկոսին: Նրանց հաջորդում է Բարսելոնան, որը հիասթափեցրել է հարցման մասնակիցների 8 տոկոսին:

Եվրոպայի ամենագերագնահատված քաղաքների տասնյակում տեղ են գտել նաև Հռոմը, Բրյուգեն, Պրահան, Ամստերդամը, Լիսաբոնը, Բուդապեշտը եւ Լոնդոնը: 2018 թվականի դեկտեմբերին ճանապարհորդները կազմել են աշխարհի այն տեսարժան վայրերի ցուցակը, ուր այցելությունները չեն արդարացրել իրենց սպասումները:

Պարզվել է, որ ամենից շատ զբոսաշրջիկներ հիասթափված են իտալական քաղաքներից, այդ թվում՝ Վենետիկից: Երկրորդ տեղում հայտնվել է Եգիպտոսի էլ-Գիզա քաղաքը. զբոսաշրջիկները խոստովանել են, որ Մեծ բուրգն իրենց բավականաչափ վիթխարի չի թվացել: