Երևանում քաղաքացին ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները


00:00 , 12 ապրիլ, 2019

Ապրիլի 11-ին՝ ժամը 17:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է դաստակի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ե.Վ.-ն (ծնված 1982 թ.) ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները:

Փրկարարները Ե.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: