Panorama.am-ը գրում է.
Այսօր աղի հանքի աշխատակիցներն ի նշան բողոքի իջել էին հանք ու չէին բարձրանում։ Նրանք դժգոհ են ցածր աշխատավարձերից։
«Ես գնացի, հանք իջա, խոսեցի նրանց հետ, պրոբլեմները վերլուծեցինք, իրենք էլ հասկացան, որ պայքար է պետք, ես էլ եմ իրենց կողքին, կողմնակից խնդրի լուծմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը։
Տնօրենն ասում է՝ իր աշխատավարձն էլ է ցածր։ Նրա ներկայացմամբ, աշխատավարձը վերջին ամիսներին նվազել է, քանի որ կրճատվել են վաճառքի ծավալները։
«Հայաստան ինտերվենցիայի տեսքով մտել է պարսկական աղը, տեխնիկական աղը։ Այդ մասին Panorama.am-ն առաջինը գրեց, խնդիրը մինչև հիմա չի լուծվել։ Նամակներ ենք գրել տարբեր ատյաններ, ինչ-որ մարմիններ զբաղվում են, շոշափելի արդյունք չունենք։ Հիմա էլ պատրաստվում ենք վարչապետին նամակ գրել, տակն էլ 300 ստորագրություն դնել, ասել եմ, առաջինը ես կստորագրեմ։ Փորձենք էս հարցին լուծում տալ»,-նշում է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ