Մոլդովացի մոդելը պարծեցել է 2 մլն բյուրեղներով ծածկված Lamborghini-ով


22:00 , 11 ապրիլ, 2019

Լոնդոնում բնակվող մոլդովական ծագում ունեցող մոդել և բլոգեր Դարյա Ռադիոնովան, իր Lamborghini Aventador մակնիշի ավտոմեքենան զարդարել է Swarovski-ի 2 մլն բյուրեղներով։ Լուսանկարները նա տեղադրել է իր Instagram-ի էջում։

Լուսանկարում պատկերված է մեքենան, որի թափքը ամբողջովին ծածկված է սև քարերով։

Տեղեկությունների համաձայն՝ ավտոմեքենայի թյունինգով զբաղվել է Cars In Cloaks արհեստանոցը։ Ողջ գործընթացը տևել է 700 ժամ կամ 23 ամիս այն պայմանով, որ արհեստանոցի խումբը աշխատել է օրական 12 ժամ։