Amazon-ի ղեկավարին շանտաժի ենթարկած պարբերականը վաճառքի է հանվել


19:00 , 11 ապրիլ, 2019

National Enquirer պարբերականը, որը հրապարակել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի մերկ լուսանկարները, վաճառքի է հանվել, փոխանցում է CNBC-ն։

Այս մասին հայտարարել է American Media-ի գլխավոր տնօրեն և պարբերականի գլխավոր խմբագիր Դևիդ Փեքերը։

Նրա խոսքով՝ նոր սեփականատերերը կարող են լավագույնս բացահայտել պարբերականի հնարավորությունները։ Պարբերականի արժեքը Փեքերը չի նշել։