Սլովակիան ևս միացել է եվրոպական երկրների ակցիային, որոնք արգելել են կենդանիների վարժեցումը կրկեսում


22:30 , 11 ապրիլ, 2019

Անցյալ տարվա սեպտեմբերից Սլովակիան խստորեն արգելել է կենդանիների ելույթը կրկեսներում:

Այսպիսի որոշում ընդունել է նախարարությունը: Պաշտոնապես այս օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից: 

Կենդանիների պաշտպանության օրենքից բխում է, որ կենդանիների կոմերցիոն օգտագործումը խստիվ արգելվում է: Օրենքը ներառում է այնպիսի կենդանիների, ինչպիսիք են փղերը, ընձուղտը, արջը և մնացած այլ կենդանիները:

Բացառություն են միայն ընտանի շներն ու կատուները, բայց այս փաստը ոչինչ չի փոխում․ նրանց չպետք է կտտանքների ենթարկել, ցավեցնել՝ օգտագործելով կրակ կամ մեկ այլ բան, որը կվնասի նրանց:

Արգելված է կենդանիներին «աշխատեցնել», եթե նրանք հոգնած են և պետք է հանգստանան:

Օրենքում նշվում է, որ կենդանաբանական այգիները չեն մտնում դրանց մեջ, քանի որ դրանք համապատսախանում են ստանդարտներին՝ կենդանիներին ապահովելով անվտանգությամբ և հոգատարությամբ: